Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

AM EN
  • Մեր մասին
    • Ամսագիր
      • 2013-ի ամսագրեր
      • 2012-ի ամսագրեր
      • 2011-ի ամսագրեր
      • 2010-ի ամսագրեր
      • 2007-ի ամսագրեր
      • 2006-ի ամսագրեր
      • 2005-ի ամսագրեր
    • Հետադարձ կապ
      • Վերջին նորությունները
        Cannot write to text file.
        Cannot write to text file.
         
        Cannot write to text file.
        Cannot write to text file.
      • Cannot write to text file.
        Cannot write to text file.
        Մեր մասին

        ԳԻՏԱՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ.

        «ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ» ԳԻՏԱՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ՀԱՆԴԵՍԻ ԴԵՐԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

         

        Մեր օրերում, երբ գիտության արագընթաց զարգացումն հանգեցրել է գիտական տեղեկատվության աննախադեպ աճի, առավել արդիական է դառնում գիտահանրամատչելի գրականության դերը: Գիտահանրամատչելի հրապարակումները ներկայացնում են գիտության տարբեր բնագավառների հայտնագործություններ և նվաճումներ, գիտական առանձին հիմնախնդիրներ, գիտության պատմության հարցեր, ինչպես նաև՝ կենսագրական բնույթի նյութեր: Այդ հրապարակումները նախատեսված են հասարակության ամենալայն շրջանակների համար:

        Հանրամատչելի գրականությունն ունի երկու հիմնական գործառույթ՝ տեղեկատվական և կրթական: Այն պետք է իրենց՝ գիտնականներին՝ գիտության այլ ճյուղերի նվաճումներին տեղյակ լինելու համար, իսկ աճող սերնդի համար գիտակրթական, բարոյահոգեբանական, մշակութային աշխարհայացքի ձևավորման կարևորագույն միջոց է: Այս նպատակին է ուղղված լինելու գիտահանրամատչելի հանդեսի հրատարակությունը: Մեր հանրապետությունում գոյություն ունեցող գիտահանչամատչելի հանդեսներից, որոնք նվիրված են գիտության առանձին ճյուղերին, «Գիտության աշխարհում՚» գիտահանրամատչելի հանդեսը տարբերվում է գիտության բոլոր ոլորտների ընդգրկումով` ֆիզիկամաթեմատիկական, տեխնիկական, բնագիտական և հասարակագիտական:

                    «Գիտության աշխարհում՚»-ը հրատարակվում է Կառավարության որոշմամաբ 2005 թվականից: Այս տարիների ընթացքում այն արդեն հասցրել է դառնալ բազմաթիվ գիտնականների համար սպասելի ու սիրված հանդես:

                    Մինչ այսօր` 01.09.2011 թվականը մենք հրատարակել ենք «Գիտության աշխարհում՚»-ի 22 համար, որից մեկը` Վիկտոր Համբարձումյանի 100 -ամյակին նվիրված համարը եղել է միասնական /NN 2-3, 2008/:





      © 2011 Գիտության աշխարհում
      Բոլոր իրավունքները պաշտպանված են
      circle
      Developed by